Զարմանալի է, որ այս կարևորագույն հանձնաժողովի նախագահի թեկնածուն իրեն տրված հարցերը որակում է պոպուլիզմ, զազրախոսություն, այդպես եք ուզում նախագահել այս հանձնաժողովը: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնոլվ Գևորգ Պապոյանի ելույթին:
«Այստեղից հնչում են գնահատականներ, թե նախկինում չարաշահումներ են եղել, կամ Բաղրամյան պողոտան տասը օր փակելու համար տնտեսական վնասներ ենք կրել, լավ կլինի հասկանալ, թե Ձեր ապիկար կառավարման արդյունքում ինչ վնասներ ենք ունեցել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը