11 08 2021

Նստե՛ք, համակերպվե՛ք և լսե՛ք ճշմարտությունը, այս ամբիոնից դեռ շատ դիմակներ են պատռվելու. Իշխան Սաղաթելյան



Պարոն Սիմոնյան, ես հասկանում եմ, որ ձեր շեֆի կողմից կա շատ կոնկերտ ցուցում՝ Աժ-ում չթույլատրել կապիտուլյանտ, հողատու բառերը: Այս մասին իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այս ամբիոնից դեռ շատ դիմակներ են պատռվելու, համակերպվեք իրողության հետ, այս ամբիոնից հնչելու է ճշմարտությունը, Դուք որպես ԱԺ նախագահ, չեք կարող չարաշահել կարգավիճակը և անընդհատ վիրավորական արտահայտություններ անել պատգամավորների հասցեին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ