10 08 2021

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը առաջադրեց Վահե Հակոբյանին



Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Վահե Հակոբյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Մենք առաջադրելով վահե Հակոբյանի թեկնածությունը, վստահ ենք, որ կունենանք ակտիվ, բոլոր հնարավոր տեսակետները ներառող քննարկումների կազմակերպման համար պատասխանատու հանձնաժողով»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ