05 08 2021

Ո՛չ Իշխան Սաղաթելյանը, ո՛չ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեզ հետ ոչ մի քվեի խոսակցություն չեն կարող տանել․ Մինասյան



«Մի կողմից խոսում եք , որ մեր օրակարգերը շատ կարևոր են , մյուս կողմից սկսում եք անհասկանալի թվեր ուզել․ ու՞ից եք ուզում թիվ․ թիվն էլ է ձեր մոտ,  չակուջն էլ  է ձեր մոտ, դեռ՝ պողպատն էլ հետը․ չի կարող լինել որևէ գործարք» ,-ԱԺ ամբիոնից դիմել խորհրդարանական մեծամասնությանն ասած Արծվիկ Մինասյանը։

«Ո՛չ Իշխան Սաղաթելյանը,  ո՛չ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեզ հետ ոչ մի քվեի խոսակցություն չի կարող տանել»,-ասաց պատգամավորը։ Նրա խոսքով այդ պայմանավորվածությունը մեկ դեպքում կարող է լինել՝ ՝ հայ ժողովրդի, ՀՀ  շահերի պաշտպանության, արտաքին թշնամու դեմ համտեղ պայքարի , գրոհի դեպքում։ 

«Այն ինչ  հիմա դուք անում եք, գործում է ձեր դեմ»,-նշեց Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ