Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դիմելով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին ասաց. « Ձեզ հայտնի՞ է կառավարությունն ի՞նչ տնտեսական կառուցվածքային քաղաքականություն է վարում և ԿԲ -ի գնահատականն ինչպիսի՞ն է . երկրորդը՝ պետություն- մասնավոր համագործակցության համակարգին է վերաբերվում, 2024 թվականին ի՞նչ կոնկրետ ծրագրի մասին է խոսքը և, հատկապես, պետություն-մասնավոր գործընկերության համակարգի ներքո: Ուղերձը նայում եմ, որևէ նոր ծրագրի մասին խոսք չկա»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Խմբակցության քարտուղարը նաև հարց բարձրացրեց ներդրումների մասին՝ անդրադառնալով ներդրումների վերաբերյալ ԿԲ նախագահի ներկայացրած վիճակագրությանը . « 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին, վիճակագրական կոմիտեի տվայալներով , իրական հատվածում ներդրումները շուրջ 48 տոկոսով անկում են ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ո՞րն է Ձեր լավատեսության հիմքը, որ նման եզրակացության եք գալիս՞ »:
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը