ԿԸՀ-ն ավարտել է Երևանի բոլոր՝ 475 տեղամասերում քվեների հաշվարկը։ Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը․
Եվ այսպես, Երևանի ավագանի են անցնում, ըստ հերթականության՝
Փոշիացված ձայները, այսինքն՝ ավագանի չանցած կուսակցությունների ստացած ձայները կազմում են ընդհանուր՝ 27,841 ձայն կամ 12,11 տոկոս։ Այն բաժանվելու է ավագանի անցած ուժերի միջև՝ ըստ համամասնության։
Եվ այսպես, համաձայն տարածված կարծիքի՝ ՔՊ-ն և Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա կկազմեն։ Սակայն այդ պարագայում անգամ, գումարած փոշիացված ձայները, նրանք չեն կարողանում քաղաքապետ ընտրել՝ մյուս երեք ուժերի միավորվելու պարագայում։ Հիշյալ երկուսի ձայները միասին կազմում են 43,89 տոկոս, մյուսներինը՝ 44 տոկոս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը