Պատմական փաստը գլխի վրա շուռ տված ներկայացնելը ըստ Արծվիկ Մինասյանի ոչ այնքան պատգամավորի պատմական գիտելիքների պաակասն է ցույց տալիս, որքան այս իշխանության՝ թշնամու հետ պասերով խաղալը :
«Եթե իշխանական պատգամավորի տեղյակ չէ պատմությունից, դա չի հիմնավորում, որ նա կարող է ԱԺ ամբիոնից տգետ ու հիմար հայտարարություն անել մեր պետականության մասին, ինձ մոտ այլևս համոզմունք է ձևավորվել, որ պատմակամն փաստերը խեղաթյուրելով՝ իշխանությունը միտումնավոր թշնամու օրակարգ է սպասարկում:
Իսկ ձեր կողմից վկայակոչված՝ իբր կյանքեր փրկած Ալեքսանդրապոլի պայմանագիրը վկայակոչելը դա ոչ այլ ինչ է՝ քան թուրք-ադրբեջանական շահի սպասարկում:
1918 թվ. Բաթումի պայմանագիրը կնքվել է Հաայստանի անկախության համար, և ձեռք բերելով 12000 քառակուսի կմ վրա անկախություն՝ հայստա նն իր տարածքներն ընդլայնել է »,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ըստ էության արձագանքելով իշխանական պատգամավոր դարձած Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի երեկվա ԱԺ ամբիոնից հնչեցրածելույթին: Երեկ նա պատմական ակնարկներով ՀՅԴ-ին քննադատելով՝ փորձում էր իբր ընդդիմությանը դասեր տալ՝ թե ինչ է նշանակում կապիտուլյացիայով տարածքներ կորցնել և ինչու չի կարելի Նիկոլին կապիտուլյանտ ասել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը