03 08 2021

Ինչու չե՞ք ցանկացել հիշատակել «Դեմ եմ» շարժման համակարգող խորհրդի անդամ լինելու հանգամանքը․ Մանուկյանը՝ Արշակյանին



8-րդ գումարման Ազգային ժոովում շարունակվում է ԱԺ փոխնախագահի ընտրությունը։

«Իմ քայլի» թեկնածու Հակոբ Արշակյանից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր կենսագրականը կարդալիս չի շեշտվել, որ Արշակյանը եղել է «Դեմ եմ» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը քաղաքացիական շարժման անդամ։

«Ուզում եմ հասկանալ՝ չե՞ք ցանկացել հիշատակել այդ շարժման համակարգող խորհրդի անդամ լինելու հանգամանքը, որովհետև հակառակ 2013-2014 թվականներին Ձեր քաղաքական դիրքորոշմանը այդ հարցով, ՔՊ-ի անդամ լինելով, կառավարության անդամ լինելուց որևէ կերպ հրապարակային չեք խոսել, որ արդեն իշխանությունը շարունակ է  նախորդ կառավարության գիծը և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը  դարձրեց ամբողջովին պարտադիր ամբողջ Հայաստանի տարածքով»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանը դիմելով բոլոր «Դեմ եմ» շարժման անդամներին, ասաց․ «Ձեր պայքարի գործընկերը այստեղ փոխում է պայքարի գաղափարախոսությունը, որ չպետք է լինի պարտադիր ձևափոխել թե իշխանություններից է կախված դա կարող պատրատսիր լինել, թե չէ»

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ