Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Որոշ լրատվականներ առավոտից ջանասիրաբար տարածում են «լուրն» այն մասին, թե իբրև Նիկոլ Փաշինյանը դոբրո ունի Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:
Տգիտությունն ու անտեղյակությունը «սեփական աղբյուրների» քողով շղարշող և իրենց օբյեկտիվ լրատվական համարողները դիտողականություն ապահովելու միջոցով ընդամենը ջուր են լցնում նիկոլական ջրաղացներին։
Լրատվական դեղնախտով վարակվածների համար պարզաբանեմ․
Վահե Հակոբյանն ընտրվել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր։
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի՝ պատգամավորի պաշտոնի հետ, ի թիվս այլնի, անահամատեղելի է նաև առևտրային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելը։
Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից։
Այնպես որ այն, ինչ ներկայացվում է որպես Նիկոլի ստացած «դաբրո», պարզունակ հերյուրանք է։
Ի դեպ, Վահե Հակոբյանը ԵՐԲԵՔ ԶՊՄԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ չի եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը