21 07 2021

ԳՇ պետին չի հետաքրքրում, թե ինչ հանգամանքներում է Երասխի գյուղապետը վիրավորվել



Հուլիսի 19-ի գիշերը Երասխի  ուղղությամբ թշնամու ակտվացած կրակոցներից  հետո, երբ հայտնի դարձավ, որ թշամին սկսել է հրետանային միջոցներ կիրառել ու արդեն իսկ վիրավորվել է քաղաքացիական անձ, Yerevan.Today-ը  կեսգիշերն անց՝ զանգով փորձեց պաշտպանության գերատեսչությունից  պարզաբանում ստանալ՝ ինչ հանգամանքներում է Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը մարմնի երկու հատվածում վիրավորում ստացել և արդյո՞ք հիմնավոր են նրանից բացի՝ նոր վիրավորների ու թշնամու առաջխաղացման մասին  շրջանառվող լուրերը:

ՊՆ լրատվության վարչության պետ Գևորգ Ալթունյանն ավանդաբար «իգնոր» արեց լրագրողների զանգերը՝ ինֆորմացիոն բլոկադան պահելով մինչև հաջորդ առավոտ: Պաշտպանության նախարարը ևս չպատասխանեց լրագրողի զանգին:

Լարված իրավիճակում սոցցանցում շրջանառվող տարատեսակ ինֆորմացիաները ճշտելու  նպատակով  լրագրողը ստիպված զանգեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

 ԳՇ պետը կեսգիշերն անց ստացած ասպասելի զանգից  վրդովվեց մի քիչ ու  անհարմար դրության մեջ դրեց ինքն իրեն:

Սկզբում ԳՇ պետը հերքեց ականանետից Երասխի ուղղությամբ արձակվող ինտենսիվ կրակոցների մասին այդ օրը ժամը 24.00-ի դրությամբ ՊՆ տարածած  տեղեկատվությունը,  և լրագրողին հորանջելով հորդորեց գնալ քնելու և պանիկա չառաջացնել:

Իսկ րոպեներ անց ԳՇ պետը, կարծես քնից հետո սթափված, նորից հետ զանգեց լրագրողին և վրդովվեց, թե ինչ կապ ունի ինքը Երասխի գյուղապետի  հետ ու ինչու պիտի ինքը որպես ԳՇ պետ տեղեկացված լիներ քաղաքացիական անձի վիրավորում ստանալու  հանգամանքների մասին:

Հիշեցնենք, 2016 ապրիլյան քառօրյա պատերազմից հետո «հայտնի շրջանակները» շրջանառության մեջ էին դրել մի վարկած, որ 100 զինծառայողի զոհվելու պատճառներից մեկը պատերազմն սկսելու պահին ՀՀ ԶՈՒ ԳՇ այն ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովի բիլիարդի խաղն է եղել․ ըստ վարկածի՝ պատերազմի սկսելու մասին զեկուցել են նրան, մինչդեռ ԳՇ պետը անվրդով հայտարարել է խաղն ավարտեմ  հետո գնամ բունկեռ: Սա, իհարկե, հիմնավոր փաստարկներով հերքվեց դատարանում, բայց զավեշտալի է, որ անտարբերությունն ու հանցավոր ամենաթողությունն այսօր իրեն թույլ է տալիս ներկայիս ռազմական իշխանությունը, թշնամին անարգել հատել տնավորվել է հայկական սահմանից ներս, ու այս բարդակ վիճակը մարսվում է:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ