«Իրավունք» թերթի հավաստի աղբյուրը փոխանցեց, որ մոտ 10 օր է ինչ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը մի տարօրինակ ներքին հրաման է իջեցրել ՊՆ աշխատակիցների համար։ Բանն այն է, որ վերոնշյալ համակարգի քաղծառայողների եւ զինծառայողների համար հատկացված են թվով 13 հատ հատուկ ավտոբուսներ, որոնցով առավոտյան եւ երեկոյան ժամերին սպասարկում են վերջիններիս։ Այս գործառույթը պատկանում է ԳՇ-ին, սակայն անհայտ պատճառներով պրն Ասրյանը ներքին հրաման է տվել, որպեսզի այդ ավտոբուսները երեկոյան ՊՆ շենքին մոտենան ոչ թե ժամը 18։00-ին, այլ 18։30-ին։
Այս մոտեցումը զայրույթ է առաջացրել աշխատակիցների կողմից, ովքեր մեզ փոխանցեցին, որ իրենց աշխատանքային ժամն ավարտվում է ուղիղ 18։00-ին եւ իրենք ստիպված են լինում եւս կես ժամ սպասել։ Բանն այն է, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր մարզերի բնակիչներ են եւ իրենց ընդհանրապես ձեռք չի տալիս այդ ժամին աշխատանքից դուրս գալը։ Ներքին կարգով փորձել են հասկանալ, արդյո՞ք աշխատաժամերի մեջ եղել են փոփոխություններ, սակայն պրն․ Ասրյանի հրամանով շրջաբերական է իջեցվել, որտեղ հատուկ նշվել է, որ աշխատաժամերը սկսվում են առավոտյան 09։00-ին եւ ավարտվում 18։00-ին, բայց ավտոբուսների ուշ մոտենալու համար որեւէ բացատրություն չի տրվել։
ՊՆ շենքում զինվորականները ստիպված են եղել ասելու, որ պարտավոր են ենթարկվել հրամանին, իսկ ահա քաղծառայողները այդպես էլ չեն հասկանում, թե ինչու պետք է հավելյալ կես ժամ ստիպված լինեն մնալ այդ շենքում։
Սա դեռ ամենը չէ։ Պարզվում է ԳՇ պետը մեկ այլ անհասկանալի ներքին հրաման է տվել նշելով, որ շենքի ներսում գտնվող երկու լիֆտերից մեկից որեւէ մեկը իրավունք չունի օգտվելու։ Այդ հատուկ լիֆտի պահերով պրն Ասրյանը թեթեւ նամյոկ է արել, որ, երբ նա այդ շենք է մտնում չպետք է սպասի լիֆտին, այն պետք է միշտ բաց դռներով իրեն դիմավորի։
Դե եկ ու հասկացի, ինչո՞ւ է կատաղել ԳՇ պետը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը