Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք գործիչներ պարգևատրվել են.
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Ռուստամ Վարդանի Բադասյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է
գեներալ-մայորի զինվորական կոչում:
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ նախագահի հրամանագրով, Սահմանադրության օրվա առթիվ, «իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նորիկի Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը