ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի Արցախի հարցով անձնական ներկայացուցիչը երեքշաբթի քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Զրույցի ընթացքում քննարկվել են արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը