19 07 2021

Եթե ես անեմ այդ հայտարարությունը նրանք ինձ կսպանեն և կմեղադրեն Ռոբերտին․ Հոխիկյանը նոր փաստեր է ներկայացրել



Լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը հրապարակել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ տեղի ունեցած խոսակցությունն ամբողջությամբ՝ նշելով, «Ես կհրաժարվեի սա հրապարակելուց, բայց քանի որ ներկայացնում են ինձ որպես ստախոս` ես ստիպված եմ ներկայացնում այս փաստերը»

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից պլանավորած լինելու, Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին:

Հոխիկյանը ներկայացրել էր նաև հրեա Ալեքսանդր Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, որը բլոգերը հերքել էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ