Լրագրող Նաիրի Հոխիկյանի վերջին բացահայտումները շատերի համար ոչ այնքան «շոկային» են կամ «սենսացիա», որքան իրենց հիմնավորված հետևությունների, եզրակացությունների լրացուցիչ հաստատում:
Ինչի՛ մասին են Նաիրի Հոխիկյանի հրապարակած տեղեկությունները և տվյալները: Մեծ հաշվով, խոսքն այն մասին է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից, այսինքն՝ «տարօրինակ պատերազմի» մեկնարկից դեռ տարիուկես առաջ, 2019-ի մայիսին, բլոգեր Լապշինի ու ՀՀ ղեկավարություն համարվողների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ համարվող Նիկոլի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի միջև եղել է խիստ հետաքրքրաշարժ խոսակցություն այն մասին, թե նիկոլենք ինչ տարբերակով են նախատեսում Արցախը թուրքին հանձնելու իրենց ծրագիրը, եթե չասվի՝ հանձնառությունը:
Այն, որ Նաիրի Հոխիկյանի կողմից իր ունեցած տեղեկությունների հրապարակային հանրայնացումից հետո Լապշինը պիտի «չոր հրաժարման» («սուխոյ ատկազ») մարտավարությամբ հանդես գար, հրապարակված նրա ձայնային հաղորդագրություններից էլ հասկանալի էր: Ի վերջո, կյանքը քաղցր բան է, մանավանդ, եթե դու Իսրայելի քաղաքացի ես ու Հայաստանը կամ հայերը քեզ՝ ի՞նչ, ընդամենը՝ բլոգերության օբյեկտ:
Բայց, կրկնենք, հիմնականը Լապշինի այսօրվա «սուխոյ ատկազը» չէ: Հարցը այն է, թե ինչ զրույց է եղել 2019-ի մայիսին և ինչ վիճակ էր, օրինակ, 2020-ի նոյեմբերի 12-ին:
Ի՞նչ հետևություններ կարելի է անել Նաիրի Հոխիկյանի հանրայնացրած տեղեկություններից:
Առաջինը՝ գործող հակահայ ռեժիմը, ի դեմս Նիկոլի ու նրա մանկլավիկների, նախապես ծրագրել էր Արցախը հանձնել թշնամուն: Ըստ որում, ավելի է ընդգծվում այն հիմնավոր վարկածը, որ դա արվել է Ալիևի հետ գաղտնի բանակցություններով համաձայնեցված տարբերակով:
Երկրորդը՝ Նիկոլն ու նրա ռեժիմը, որպեսզի կարողանան «մարսել» Արցախի հանձնումը, նախատեսել էին ոչ միայն «տարօրինակ», այլև «փնթի» պատերազմ, որի ընթացքում Հայոց բանակը և կամավորականները պետք է հազարավոր զոհեր տային: Դրա առանցքային նպատակը այն էր, որ ա) արդարացնեն իրենց կողմից պարտության (կապիտուլյացիայի) համաձայնությունը: Դրա մյուս նպատակը ևս ակներև է. բազմաթիվ զոհերի, բանակի առավել մարտունակ ստորաբաժանումների ծրագրավորված ջախջախումը, ըստ իրենց հաշվարկի, պետք է արագորեն կոտրեր ժողովրդի դիմադրողականությունը, բանակի մարտական ոգին, իսկ հասարակությունն էլ ինքնաբերաբար սկսեր համաձայնել ամենավատ տարբերակով զիջումներին, միայն թե՝ այդ աղետը դադարեցեր, պատերազմն ավարտվեր:
Ի դեպ, այս կետում նիկոլենց ծրագիրը շեղում է ունեցել, քանի որ ամեն դեպքում հնարավոր է չէ լիարժեք հաշվարկել ժողովրդի դիմադրողունակ հատվածի վարքը: Պատերազմը նախատեսվածից ավելի երկար է տևել նաև այն պատճառով, որ առանձին մարտունակ ստորաբաժանումներ ոչ միայն թևաթափ չեն եղել, այլև ունենալով թիկունքից արհեստականորեն ստեղծված պրոբլեմներ, այնուամենայնիվ, կարողացել են պաշտպանել իրենց վստահված բնագծերը:
Մյուս կողմից, Հայաստանի այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությունը միտումնավոր մերժել է պատերազմն ավելի շահեկան դիրքավորմամբ դադարեցնելու առաջարկությունները և կանխամտածված շարունակել է մաշեցնող, մեր բանակն արնաքամ անող պատերազմը, որպեսզի արդարացնի իր նախատեսած հանձնումը:
Երրորդը՝ «տարօրինակ պատերազմի» ընթացքում տիրող, կներեք՝ «բառդակը», անկազմակերպվածությունը, ափալ-թափալությունը, առանձին հատվածներում տիրող քաոսը ունեցել են վերևից կազմակերպված, հրահրվաղծ բնույթ: Այսպես կոչված «գերագույն հրամանատար» Նիկոլի անհասկանալի որոշումներն ու հրամանները ոչ թե չիմացության կամ անտեղյակության հետևանք են, այլ կանխամտածված շփոթ ստեղծելու նպատակ են ունեցել:
Եվ մյուս հետևությունը այն է, որ նիկոլենք հստակ պլանավորել են նաև իրենց դասավորած աղետը «նախկինների», օրինակ, նույն Ռոբերտ Քոչարյանի «գրպանը գցելու» պահերը: Սկզբունքորեն, այդ ուղղությամբ նիկոլենց քարոզչական օպերացիան բավականին սահուն է իրականացվել, դատելով այն բանից, որ մինչ օրս կարելի է հանդիպել հարյուրավոր ապուշների, այդ թվում, ժողովրդական բառուբանով ասած՝ «կարդացած էշերի», որոնք Նիկոլի կառավարած պատերազմի ու դրա հետևանքների համար մեղադրում են... «նախկիններին», ում ասես, բացի՝ իրական պատասխանատուից ու մեղավորից:
Վատն այն է, որ առայժմ չկա ամենից կարևոր հետևությունը՝ պետական դավաճանության և մի շարք այլ ծանր մեղադրանքներով կալանավորված Նիկոլը, իր հանցակիցներով հանդերձ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը