Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քիչ առաջ զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ։ Այս պահին նա գտնվում է Զվարթնոցի ոստիկանության բաժնում։
«Ըստ Լապշինի՝ նրան պարզաբանել են, որ իրեն ազատությունից զրկում են … ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ինչպես նաև Բելառուսի պահանջով՝ անհասկանալի է, թե ինչի համար…
Վիլայեթ, վիլայեթ… դառել ենք ադրբեջանի ռայոն։ Շնորհավոր Անկախության օր»,- գրել է Ռ.Մելիքյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։
«Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա հենց նոր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են իմ մուտքը ՀՀ տարածք»,- գրել էր Լապշինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը