22 12 2021

«Հրապարակում եմ Լապշինի նամակներից մի փոքր հատված». Նաիրի Հոխիկյան

«Հրապարակում եմ Լապշինի նամակներից մի փոքր հատված». Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․

 «Հաճախ ինձ հարցնում են, թե ինչու է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվում Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի հետ իր խոսակցության մասին պատմածներից, արդյո՞ք Լապշինի վրա ճնշումներ եղել են։ ՀՀ իշխանություններն էլ ինձ մեղադրում են, թե ձեռքիս տակ չկան իրեղեն ապացույցներ Լապշինի խոսքերի արժանահավատության մասին։ Զարմանալիորեն, ՔՊ-ի կողմից ուղղորդվող այդ մեղադրանքներն սկսվել են 2021-ի հուլիսի 29-ից հետո, երբ ՀՀ ԱԱԾ-ում անօրինական որոշում կայացվեց առգրավել իմ հեռախոսը, որում կան Լապշինի բոլոր պատմածների բնօրինակները։ Իմ հեռախոսն ԱԱԾ-ից փոխանցվել է ՔԿ՝ կրկին առանց ինձ տեղեկացնելու, մանավանդ որ ես ունեմ վկայի կարգավիճակ։

Հաշվի առնելով փաշինյանական ավազակախմբի ապազգային ու անօրինական գործողությունները՝ հրապարակում եմ Լապշինի նամակներից մեկից մի փոքր հատված, որը նա ինձ գրել է դեռևս մարտ ամսին, ապա խնդրել, որ ջնջեմ իր անվտանգության համար։ Այդ նամակները ես փոխանցել եմ ինչպես ՀՀ ԱԱԾ-ին, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին քարտուղար, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դեմ ընթացող դատական նիստի դատավորին։ Ծանոթացեք նաև դուք և արեք եզրակացություններ, թե ինչու Ալեքսանդր Լապշինը 2021-ի հուլիսից հանկարծ հրաժարվեց ավելի վաղ իր ասածներից»։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ