Ընդդիմությունը ցածր արդյունք ուներ գյուղերում, որովհետև չկարողացվ հասնել գյուղ, մտնել գյուղացու տեղեկատվական տարածք, որը լցված էր իշխանական մանիպուլյատիվ նյութերով։ Այս մասին Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Գյուղերում շատերի համար Հադրութը մերն է։ Մի մասն էլ նայելով յութուբյան ալիքներ մտածում են ֆրանսիան զորքեր է մտցրել Կարս քաղաք և դրան էլ են հավատում։ Այստեղ շատ կարևոր է ընդդիմության կողմից տեղեկատվական պատնեշը ջարդել, որը շատ ծանր աշխատանք է»,- ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ պետք է մտնել բոլոր այն դաշտերը, որտեղ կա իշխանությունը․ « Դա ֆեյսբուքից մինչև բախտ նայողների դաշտն է, այստեղ ազգաբնակչության մեծ մասին պետք է կրթել և հանել այդ ազդեցությունից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը