Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին․ «Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների յուրացման հետ։
Հիշեցնեմ, որ Հիմնադրամում հավաքված գումարներից 105,000,000 ԱՄՆ դոլար գումար փոխանցվել է ՀՀ կառավարությանը և տարբեր պաշտոնյաների կողմից կանխիկացման միջոցով յուրացվել։
Այս քայլը հակաիրավական լինելուց բացի՝ ծայրահեղ հակաբարոյական է, աշխարհասփյուռ հայության կողմից հավաքված գումարներով պետք է տներ, մանկապարտեզներ, դպրոցներ կառուցվեին, մինչդեռ այդ գումարների ճակատագիրը մնացել է անհայտ։
Մենք հետևողական ենք լինելու և բոլոր այն անձինք, ովքեր նվիրաբերություն են կատարել հիմնադրամին կարող են վստահ լինել, որ յուրացված գումարները հետ են վերադարձվելու և ծախսվելու են ըստ նշանակության, իսկ դրանք յուրացրած անձինք կանգնելու են պատասխանատվության առջև»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը