12 07 2021

Եթե այս չափ ընտրակեղծիքներ չլինեին, որակապես լրիվ այլ պատկեր էինք ունենալու. Արամ Վարդևանյան



«Ընտրական գործընթացի հետ կապված, երբ մենք ասում էինք, որ եղել են խախտումներ, շատերն ասում էին, որ դա, միգուցե, մեր սուբյեկտիվ գնահատկանն է կամ դեռ փաստեր չկան, արդեն կան, և դա արձանագրված է: Արդեն պետք է այդ տեսանկյունից նայենք իրավիճակին»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Եթե այս չափ ընտրակեղծիքներ չլինեին, կարող ենք ասել, որ որակապես լրիվ այլ պատկեր էինք ունենալու, այսինքն եթե ցուցակները լինեին պատշաճ, եթե ընտրվողների ընդհանուր թվի, անձնագրերն աշխատեին:

Պարոն Մուկուչյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում էլ պարզվեց, որ գիտե՞ք ովքեր են ներմուծում այդ չաշխատող անձնագրերի տվյալները, մասնագետները, իսկ մասնագետները առավելապես աշխատում են պետական համակարգում: Այն նույն պետական համակարգում, որի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման նման լուրջ խնդիրներն ենք արձանագրել: Եվ ինչպե՞ս կարող են վստահությամբ մոտենալ նշված գործընթացին, չենք կարող: Կասկածի տակ ենք դնում և պնդում ենք այդ կասակածը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ