01 07 2021

Որտե՞ղ է գտնվում նիկոլականների «ապագան». Գագիկ Համբարյան

Որտե՞ղ է գտնվում նիկոլականների «ապագան». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որտե՞ղ է գտնվում նիկոլականների «ապագան»

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնանկցող, թուրքի դեմ ծնկած Նիկոլը և իր թիմն առաջնորդվում էին "Ապագա կա՛ ապագա" կարգախոսով...

Դեռ ընտրություններից առաջ սփյուռքում ապրող մեր նիկոլապաշտ համերկրացիները իրենց սոցցանցերի էջերը զարդարել էին այդ կարգախոսով, սակայն ինչպես տեսանք, շատերը այս 3 տարում չվերադարձան Հայաստան և չապրեցին իրենց կուռքի կողմից ղեկավարվող երկրում՝ գերադասելով հայրենիքը սիրել հեռվից... Հատկապես անընդունելի են տարբեր երկրների այն հայազգի քաղաքացիները, որոնք փորձում են հեռվից մեզ՝ հայաստանցիներիս սովորեցնել սիրել Նիկոլին և իրականությունից կտրված լինելով բարոյախրատական ճառերով են հանդես գալիս և խիստ զայրանում, երբ նրանց բացատրում ես, թե Նիկոլն ինչպիսի չարիք է Հայաստանի և հայության համար...

Սակայն ընտրություններից հետո մի այլ տենդենց է նկատվում... Հայաստանցի մոլի նիկոլապաշտները, իրենց սոցցանցերի էջերում, տեղադրելով  "Ապագա կա՛ ապագա" կարգախոսներով նկարները, մասսայաբար լքում են Հայաստանը՝ իրենց իրական ապագան փնտրելով Մոսկվայում, Յակուտսկում, Օմսկում, Ուֆայում, Կրասնոդարում, Սոչիում, Վորկուտայում և այլուր...

Այո՛, նիկոլականների համար իրական ապագան, օրինակ՝ Վորկուտայում է, բայց ո՛չ Իջևանում կամ Գյումրիում, քանի որ այնտեղ են նրանք գտնում իրական աշխատանքը և իրական վարձատրությունը, այլ ոչ թե Հայաստանում, որտեղ իրենց կուռքը՝ ստախոս Նիկոլը կարող է կառավարության նիստին հայտարարել, որ "3 տարվա ընթացքում մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով"...

Ստացվում է՝ իրենց ապագան Վորկուտայում և Յակուտսկում փնտրող և գտնող նիկոլականները մեզ թողեցին դավաճան Նիկոլի, նրան սատարող թուրք-ադրբեջանական տանդեմի հույսին և հեռացան՝ շատ լավ գիտենալով, որ իրենց կուռք Նիկոլի հետ որևէ ապագա Հայաստանն ու հայաստանցին չունեն և չեն էլ կարող ունենալ...»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ