«Մեր ակնկալիքներն ընտրություններից մի փոքր այլ էր, իսկ ստացված արդյունքներն ունեն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Իշխող ուժի կողմից օգտագործվեցին ընտրակեղծիքների ողջ գործիքակազմը՝ վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից մինչև զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից մինչև ուրիշի փոխարեն ընտրություն»։ Այս մասին «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
Նա դիմելով թիմակիցներին ասաց, որ պետք է ընդունեն, որ իրենք էլ ենք ունեցել թերացումներ․ «Մեզանից շատերը գուցե ժամանակից շուտ կարծեցին, որ հաղթանակը մեր գրպանում է, ինչը չէր կարող չանդրադառնալ արդյունքի և էֆեկտիվության վրա»։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս իշխանությունները չեն կարող լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը