ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․
Այսօր Իջևան քաղաքում գործընկերներ Գառնիկ Դանիելյանի, Թադևոս Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի հետ հանդիպեցինք քաղաքացիների հետ։ Մի քանի ժամ տևած հանդիպման հիմնական թեման անվտանգային հարցերը և մեր պետության առաջ ծանրացած մարտահրավերները էին: Երկրում ստեղծված իրավիճակի մասին զեկույցի ներկայացումից հետո պատասխանել ենք մեր հայրենակիցների բազմաթիվ հարցերին: Այս օրերին յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ խոսելը, կապ հաստատելը և պայքարը հաջողելու միասնական կամքի ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է։
Ապրիլի 29-ին և 30-ին նման հանդիպումներ տեղի կունենան Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը