Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների հետ կապված վերահաշվարկ է իրականացվել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Թամրազյանը Yerevan. Today-ի հետ զրույցում նշեց , որ այս ընտրատեղամասից ահազանգերն այնքան մեծ են եղել, որ նույնիսկ ոստիկանությունը չէր հասցնում իրավիճակը վերահսկել.
«Ահազանգ է ստացվել, որ ինչ որ պաշտոնյա է մտել տեղամաս ընտրելու և ասել՝ «դուխով» , դա դիտվում է քարոզչություն», -նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տուգանք կկիրառվի՝ Տեղամասային հանձնաժողովի նախագահ Սարգիս Քլոյանի նկատմամբ. Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը