Ներողություն խնդրելու առիթ չունենք, այդ Մարտի 1-ի զոհերի հարազատները և նրանց ուղղորդողները պետք է մեզնից ներողություն խնդրեն: Չգիտեմ՝ ինչի համար պետք է ներողություն խնդրենք: Մենք ասել ենք՝ կառավարությունը, որ բյուջեից 30 միլիոն հատկացրել է Մարտի 1-ի զոհերին, նույն բյուջեից էլ թող հատկացնի Արցախյան պատերազմում զոհված ազատմարտիկների ընտանիքներին: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը