Խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ զոհվածի մայրերը Կառավարությունից պահանջել են, որ այն ֆինանսական օգնությունը, որը տրամադրվում է «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքներին, կիրառվի նաև Արցախում ծառայածների և նրանց իրավահաջորդների նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նշենք, որ օգոստոսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի էրեբունու նստավայրում այս պահին շարունակվում էր «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների հայցի քննությունը՝ ընդդեմ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը