20 06 2021

Քվեարկեցի հանուն ուժեղ, անվտանգ և կայուն Հայաստանի․ Իշխան Սաղաթելյան



Քվեարկեցի հանուն ուժեղ Հայաստանի, հանուն անվտանգ և կայուն Հայաստանի։ Բազմիցս ասել ենք սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է։ Այս մասին  ընտրատեղամասում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ, Հայաստան դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ 

«Այսօր մեր իրականացրած աշխատանքի ամփոփումն է լինելու։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն արձանագրելու է հաղթանակ, պետականություն ունենալու և պետականությունը ժողովրդին վերադարաձնելու իմաստով, Հայաստանը ապրելու երկիր սարքելու։ Վստահ եմ արդյունքերի վրա և վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով ակնհայտ է, որ գործող իշխանությունը հոգեվարքի մեջ է, և պարտության զգացում ունի, ինչով էլ պայմանավորված են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամաբ հետապնդումները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ