Իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Դրանով է պայմանավորված իրենց ոչ ադեկվատ գործողությունները։ Այս մասին ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցումա ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը, անդրադառնալով դաշինքի առաջնորդի նկատմամբ հակաքարոզին։
«Ինձ համար անհասկանալի է իրավապահ համակարգի պահելաձը, մի քանի ժամ անց ի՞նչ պատասխան են տալու»։
Հարցին՝ հետընտրական ինչ կանխատեսումներ եք նախատեսում, Հակոբյանը նշեց․
«Ես կարծում եմ Հայաստան դաշինքի հաղթանակը լինելու է շատ համոզիչ և տպավորիչ։ Գուցե անելանելի վիճակից դրդված ինչ-որ բախումների տանեն, բայց չի ստացվելու, սադրանքների չենք գնալու, ես կոչ եմ անում բոլորին չգնալ սադրանքներին»։
Հակոբյանը նաև հայտնեց, որ Սյունիքում ընտրող զինվորներին ուղղորդում են․
«Զինվորականներին համար 3-ը դնում են՝ ասում են՝ էսա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը