Երեկ այս հրապարակ էին բերել մի քանի հազար քաղաքացիներ, բերել էին իրենց կամքին հակառակ։ Նրանցին շատերն այսօր այստեղ են, որովհետև եկել են հոժառ կամքով, եկել են հանուն ուժեղ ու կայուն Հայաստանի։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«12 օր մենք շրջեցինք ամբողջ հանրապետությունով, հանդիպեցինք հարյուր հազարավոր մեր հայրենակիցների հետ։ Մեկնարկն սկսեցինք Սյունիքից, որն այսօր ամենաշատն է վտանգված, և որտեղ ստեղծվեց «Վերածնվող Հայաստան»-ը՝ մի նպատակ ունենալով․ ապահովել Սյունիքի անվտանգությունը։ Քարոզարշավի առաջին օրվանից մենք հասկացանք, որ «Հայաստան» դաշինքը չի ընկալվում որպես ընդդիմություն։ Մեր հայրենակիցները «Հայաստան» դաշինքը տեսնում են այն ուժը, որ հունիսի 21 -ին իր ձեռքը կվերցնի երկրի կառավարման ղեկը և դուրս կհանի Հայաստանն այս վիճակից», - նշեց Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը