18 06 2021

Հորդորում եմ պարտադիր մասնակցել քվեարկությանը և կոչ եմ անում ձայն տալ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ Հովհաննես Մանուկյան

Հորդորում եմ պարտադիր մասնակցել քվեարկությանը և կոչ եմ անում ձայն տալ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ Հովհաննես Մանուկյան

Նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի հայրենակիցներ
Նախընտրական քարոզչության վերջին օրն է։
Այս ընտրությունները Հայաստան պետության կյանքում հերթական քաղաքական իշխանության ձևավորման միջոց չեն։ Դրանք մեր պետության, ավելին` հայ ժողովրդի ճակատագրի, ես կասեյի` հետագա գոյության համար որոշիչ մեկնարկ են։
Վերջին ավելի քան մեկ տասնամյակի արտաքին քաղաքական տուրբուլենտությունը և ներքաղաքական կյանքի լճացումը, իսկ հատկապես` վերջին երեք տարիների քաոսը, երկիրը հյուծեցին և իմունազրկեցին։ Այս ամենի հետևանքով անխուսափելի պատերազմում մենք ջախջախվեցինք և կանգնեցինք բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրողության առաջ` չունենալով բավարար ռեսուրսներ դիմագրավելու նոր մարտահրավերներին։ Այս ընթացքը շարունակելը մահվան է հավասար։
Մեր երկրին և ազգին անհրաժեշտ է գլոբալ ռեսթարտ։
Ստեղծված արտաքին և ներքին համապարփակ ճգնաժամի պայմաններում մեզ անհրաժեշտ է ընտրել հակաճգնաժամային կառավարչի լուրջ հմտություններ և ուժեղ կամք ունեցող լիդերի։ Այդպիսի դերակատարում այսօրվա քաղաքական հայտատուների շարքից կարող է ստանձնել բացառապես նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Համոզմունքս հիմնված է ինչպես իրավիճակի խորքային վերլուծության, այլև` հիմնական քաղաքական դերակատարներին անձնապես ճանաչելու արդյունքում ձևավորված կարծիքի վրա։
Ընդսմին, հարգելի բարեկամներ, պահը օրհասական է, Ձեր ընտրությունը` որոշիչ։ Հորդորում եմ բացառիկ լրջությամբ վերաբերվել այս ընտրություններին, պարտադիր մասնակցել քվեարկությանը և կոչ եմ անում ձայն տալ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքին և նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Օրհնյալ լինի Հայաստանը։
Աստված պահապան հայ ժողովրդին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ