17 06 2021

Պարգևավճարներ ստանում են միայն իր հետ քայլած մարդիկ․ Ռոբերտ Քոչարյան



Ներկայիս իշխանությունը պարգևավճարը դարձրել են աշխատավարձի պես պարտադիր մի բան․ աշխատում են թե չեն աշխատում, բայց ստանում են։ Այս մասին Վարդենիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ այդ պարգևավճարի առյուծի բաժինն ստանում է վերնախավը, ոչ թե հասարակ աշխատակիցները։ Օպտիմիզացիայի անվան տակ ամեն ինչ կրճատել են, պարգևավճարների ֆոնդ են ձևավորել, որ վերնախավը կարողանա 120-150 մլն դոլարի չափով պարգևավճար ստանալ։ Պարգևավճարներ ստանում են միայն իր հետ քայլած մարդիկ», - ասաց նախագահը։  

«Խոսքը չի գնում պետական համակարգում միջին օղակի աշխատակցի պարգևավճարի մասին։ Դրանք միշտ տալիս էին և այդ պարգևավճարները մեզ չեն հուզում։ Եթե քաղծառայության և մյուս ծառայությունների միջին օղակներում լավ են աշխատում, պարգևավճարներ արժե տալ», - նկատեց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ