16 06 2021

Թուրքերն ընդօրինակեցին Տրոյական ձիու պատմությունը և մեզ նվեր մատուցեցին՝ ի դեմս թավշյա հեղափոխության․ Գագիկ Համբարյան



«Մեր նորագույն պատմության մեջ չենք առնչվել պետականության կորստի հետ։ Հունիսի 20-ին մենք ընտրելու ենք այդ պետականության լինել-չլինելու միջև»,- Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«30 տարի թուրքերը փորձեցին դրսից մեզ կոտրել, ոչնչացնել, բայց չստացվեց։ Եվ նրանք ընդօրինակեցին հայտնի Տրոյական ձիու պատմությունը, երբ մեզ նվեր մատուցեցին ի դեմս, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխության, որի արդյունքում իշխանության եկավ մի թիմ, որը թուրքամետ էր և բացահայտ ցույց էր տալիս դա, բացահայտ դավաճան էր և բացահայտ սպասարկում էր Թուրքիայի շահերը մեր տարածաշրջանում»,- հայտարարեց Համբարյանը։

«Միակ քաղաքական ուժը, որ կարող է պայքարել այդ դավաճանական թիմի դեմ, Ռոբերտ Քոչարյանն է և «Հայաստան» դաշինքը»,- հայտարարեց քաղաքագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ