15 06 2021

Վերարտադրվի, որ ի՞նչ անեն։ Էլ ի՞նչ հանձնեն, մեր երկիրը՞։ Բավական է․ Վահե Հակոբյան



«Միջազգային հանրությունն այսօր նայում է մեր երկրին և տեսնում է, որ երեք տարի առաջ ինչ-որ ծաղրածուներ են եկել իշխանության ղեկին, տապալել են քովիդի դեմ պայքարը, հրահրել պատերազմ, հանձնել են Արցախը, թշնամին ինչ ուզում՝ անում է մեր սահմաններում»,- այսօր՝ հունիսի 15-ին Արտաշատում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ  Վահե Հակոբյանը։

«Իսկ ի՞նչ է անում այդ ժամանակ մեր երկրի վարչապետը։ Երկրի վարչապետը ջունգլիներից փախած վայրենու նման, մուրճը ձեռքին, վազվզում է մարզերով ու ասում, որ ջարդելու է սրա-նրա գլուխը, պառկեցնելու է ասֆալտներին։ Նա ուզում է բնաջնջել կրոնը, եկեղեցին, էլիտային ու դեռ վերարտադրվելու հայտ է ներկայացրել։ Վերարտադրվի, որ ի՞նչ անեն։ Էլ ի՞նչ հանձնեն, մեր երկիրը՞։ Բավական է», - հայտարարեց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ