12 06 2021

Որոշները սկսել են մանիպուլացնել, թե բա 15 գերի է վերադառնում․ Կարեն Հովհաննիսյան

Որոշները սկսել են մանիպուլացնել, թե բա 15 գերի է վերադառնում․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է տեղեկությանը, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 ռազմագերի՝ Ակնայի ականապատման քարտեզի դիմաց։ Գրառման մեջ ասվում է․

 

«Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Ակնայի ականապատման քարտեզը 15 ռազմագերիների դիմաց, ովքեր ունեցել են ռազմագերու կարգավիճակ, ըստ պաշտոնական Բաքվի։ Այսինքն` քրեական գործերով չեն անցնում։

Որպեսզի պարզ լինի, թե ինչ հզոր խաղաթղթի մասին է խոսք գնում, թվերով ներկայացնեմ։ Ակնայի ողջ շրջանի քարտեզն է տրվել, որտեղ 100 000 տանկային և հետևակի համար նախատեսված ականներ են տեղակայված եղել։ Մարդ կարող է ռազմական գործից չհասկանա, բայց դիվանագիտությունից էլ չհասկանա ու նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց։ Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի, թե դա ինչ էր Ադրբեջանի համար․․․

 Չփորձեք ոչ մեկդ ասել, թե 15 ընտանիքում լույս վառվեց, բա մյուս ընտանիքները։ Բացի դա, վերջապես դուրս եկեք հուզական դաշտից։ Երբ ձեզ պետք է, մտնում եք հուզական դաշտ, երբ պետք չէ՝ դառնում եք իբրև թե պետական մտածող։

Ի դեպ, արդեն տեսա, որ որոշները սկսել են մանիպուլացնել, թե բա 15 գերի է վերադառնում ․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ