29 10 2024

Իրանի ԶՈՒ-ն հասկացել է այդ սցենարը և չի ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ. Կարեն Հովհաննիսյան

Իրանի ԶՈՒ-ն հասկացել է այդ սցենարը և չի ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի օդային հարձակման սցենարին։

 Իսրայելը , ըստ իսրայելական աղբյուրների , Իրանի տարածքից օդ էր բարձրացրել մեծ թվով ԱԹՍ-ներ, հասցրել ՀՕՊ-ի  ռադարների համար ընկալելի տիրույթի, որպեսզի այդ ԱԹՍ-ներով բացահայտի ՀՕՊ տեղակայման վայրերը, որից հետո արդեն ՀՕՊ-ին շարքից հանելը րոպեների հարց էր։ Ակնհայտորեն Իրանի ԶՈՒ-ն հասկացել է այդ սցենարը և չի ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ։

Իսրայելը միանշանակ այդ օդային հարձակումից բացառապես ստացել է քաղաքական առավելություն, իսկ ռազմական տեսանկյունից չի կարողացել խոցի այնպիսի թիրախներ, որոնք արդարացված կլինեին նման ռազմական ծախսի համար։  Իսկ թե Ֆ-16-երը մեկ ժամ օդում պահելն ինչ արժեք ունի, էլ չասեմ կիրառվող հրթիռների արժեքի մասին, դա արդեն մեկ այլ թեմա է, որի մասին առանձին կխոսեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ