Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իսրայելը փաստացի հաստատեց, որ ռազմական ներկայացվածություն ունի Ադրբեջանում։ Իսրայելն արգելել է իր զինվորականներին` մնալ Ադրբեջանում և Վրաստանում Իրանի հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով։ Իսրայելը զինվորականներին կարգադրել է անհապաղ վերադառնալ Իսրայել։
Այս հայտարարության տեքստն այդքան էլ պարզ չի առաջին հայացքից։ Չի ասվում ԶՈՒ-ի ներկայացուցիչներին, այլ` զինվորականներին։ Կարծես թե, այդ զինվորականները մասնավոր այցով են Ադրբեջանում և Վրաստանում։ Վրաստանի դեպքում վստահ եմ, որ Իսրայելը Վրաստանի անունը տալիս է պարզապես հավասարակշռություն պահելու համար։ Վերադառնանք նրան, թե ինչու չի ասում ԶՈՒ ներկայացուցիչներին։ Եթե Իսրայելի զինվորականները մասնավոր այցով են Ադրբեջանում, ապա ինչո՞ւ է միայն իրենց ասում, որ լքեն Ադրբեջանը, այլ ոչ թե Իսրայելի քաղաքացիներին։
Սա նշանակում է, որ Իսրայելի զինվորականները գտնվում են Ադրբեջանում ոչ թե մասնավոր այցով և պարզապես ցրված են, այլ կոնկրետ առաջադրանքով, կոնկրետ կուտակումներով։ Կարծում եմ, որ սա Շոյգույի այցի արդյունքն է, Բաքվին համոզել է, որ չխառնվի Իրան-Իսրայել հակամարտությանը և ցամաքային տարածք չդրամադրի Իսրայելին Իրանի դեմ հարձակման համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը