12 06 2021

Մենք մերժում ենք հասարակության ցանկացած բաժանում՝ սևերի-սպիտակների, հների-նորերի. Ռոբերտ Քոչարյան



Մենք գալիս ենք անել ամեն ինչ՝ ձեր հոգսերը թեթևացնելու համար, մենք մերժում ենք վենդետաները, բայց արդարադատությանն ասում ենք այո՛։  Այս մասին Տաշիրում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբեերտ Քոչարյանը։

«Մենք մերժում ենք հասարակության ցանկացած բաժանում՝ սևերի-սպիտակների, ղարաբաղցիների-հայաստանցիների, հների-նորերի։ Մենք մերժում ենք այն ամենն, ինչ խանգարում է մեզ ստեղծել, աշխատել, արարել և զարգացնել մեր երկիրը։ Իսկ այդ ամենն, անկասկած, խանգարում է», - ասաց նախագահը։

Նա ավելացրեց, որ պետք է անեն ամեն ինչ, որ գյուղացին չունենա այն հոգսերը, որ այսօր իր առջև են կանգնած, իսկ դրա համար պետք է վերականգնել գյուղնախարարությունը, որը կկանգնի գյուղացու մոտ։ 

«Ոչ մի ղեկավար միայնակ չի կարող  երկիրը հանել այս իրավիճակից, դա պետք է անենք միասին։ Ինձ համար չափազանց դժվար էր քաղաքականություն վերադառնալու որոշումը կայացնել, բայց հասկանում էի՝ եթե ոչ ես, ապա ո՞վ։ Բայց ես իմ հույսը կապում եմ ձեզ հետ։ Վստահե՛ք մեզ», - շեշտեց նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ