«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկանծու Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ մի քանի շեշտադրումներ ուղղելով թիմակիցներին։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Շեշտադրումներից մեկը վերաբերում էր, որ ժամանակավոր իշխանության վրա այլևս պետք չէ կենտրոնանալ։ Նրանք արդեն իսկ անցյալում են և շեշտը պետք է դրվի ծրագրերի, վերելքի հեռանկարի վրա։ Մենք ձգձում ենք արժանապատիվ խաղաղության, սահմանների անվտանգությանը և այդ ամենին վստահ հասնելու ենք, ունենալու ենք զարգացող իրական անվտանգ երկիր»։
Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, նա տեղեկացրեց, որ արդեն իսկ նկատվում են արատավոր երևույթներ։
«Այս իշխանություններն արդեն իսկ սկսել են ճնշումներ գործադրել դպրոցների տնօրենների և ուսուցիչների վրա՝ ստիպելով վերջիններիս ամեն կերպ իրականացնել Նիկոլ Փաշինյանի քարոզը։ Այսինքն՝ դպրոցի ուսուցիչն ու տնօրենը պետք է նման կարգով հանդես գան և դա անում է այս իշխանությունը։ Նույնիսկ այդ գործի մեջ փորձում են ներգրավվել ԱԱԾ ներկայացուցիչներին, երբ այլ լուրջ խնդիրներ ունի այդ կառույցը։ Սա խայտառակություն է»,- ասաց Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը