Շատ ափսոսում եմ, որ կարողությունս 4 մլրդ դոլար չէ։ Միևնույն է՝ այդ թիվն ինձ կպցրել են։ Եթե այդպես լիներ, էլ հարց չէինք ունենա, սարեր-ձորեր չէինք ընկնի։ Այն, ինչ ունենք, գրանցված է Հայաստանի պետռեգիստրում։ Մեր ընտանիքը հրապարակել է մեր ունեցվածքը, դրանից բացի ոչինչ չունենք։ Մեր մոտ բորսա չկա, և դժվար է բաժնետոմսերով գնահատել այդ կարողությունը։ Այս մասին Տավուշի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«2009-ից մինչև այսօր աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ մեկ տարվա ընթացքում վաստակել եմ 30-40 անգամ ավելի շատ, քան նախագահության 10 տարվա ընթացքում միասին վերցրած։ Վերջին երեք տարվա դատական քաշքշուքների ընթացքում իշխանությունը փորձել է ամեն ինչ անել կողմնակի եկամուտների աղբյուրներ գտնելու համար, բայց չի կարողացել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը