Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․
«Այսօր բոլորին հուզող հարցն այն է, թե պատերազմից հետո ինչ է հնարավոր վերադարձնել։ Սթափ գնահատենք, որ մեր կորուստներն այնպիսինն են, որ մենք պետք է մեր առջև ռեալ խնդիրներ դնենք։ Ինչ վերաբերում է ՀՀ նախկին սահմաններին, այստեղ նույնիսկ խոսք չի կարող գնալ։ Իսկ Արցախի մասով մենք պետք է կարողանանք գոնե պահել այն, ինչ որ կա և Արցախի կարգավիճակը քննարկելու ժամանակ լուծել նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնման խնդիրը։ Սա տեսանելի է ինձ համար, և դրա հնարավորությունը ես տեսնում եմ գոնե մոտակա մի քանի տարիների ընթացքում։ Սա չափազանց դժվար է լինելու։ Մենք շատ ծանր կորուստներ ենք ունեցել նաև բանակցային գործընթացում։ Սկզբից հարցը պետք է տեղափոխենք ազգերի ինքնորոշաման տիրույթ, և դրանից հետո միայն հնարավորություն կունենանք խոսել գոնե այդ չափով մեր դիրքերի վերականգման մասին։ Սա նաև հնարավոր կլինի, եթե մենք շատ արագ վերականգնենք մեր զինված ուժերի մարտունակությունը։ Եթե չկարողանանք, բանակցությունները լինելու են հավերժ, բայց անարդյունավետ, իսկ մյուս կողմը փորձելու է ձգել, ուղղակի ներկայանալ, նստել սեղանի շուրջ ու ոչինչ չանել»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը