«Նրանք, ովքեր սատարում են և ցանկանում են քվերակել Նիկոլ Փաշինյանին, կարող են քվեարկել Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցությանը, Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որովհետև Նիկոլ Փաշինյանին տրված ձայնը, դա ձայն է Իլհամ Ալիևին ու Էրդողնին:
Ինչ վերաբերում է այդ տգետ մոտեցումներին՝ բարեկամություն, խաղաղություն, պատմության մի քիչ իմացությունը ցույց է տալիս, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ մեր հարևանությունը միշտ ունեցել է պրոբլեմատիկ հիմք, և երբեք չի եղել մի ժամանակաշրջան, որ հայերն ու թուրքերն ապրել են դասական խաղաղ հարևանության սկզբունքներով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը