21 05 2021

Եթե մեր ժամանակ դպրոցների մակարդակը բարձր լիներ, 2018 թ.-ին այսքան մարդ այսպիսի մարդուն ձայն չէր տա․ Ռոբերտ Քոչարյան



Հնարավոր չէ ամեն ինչով նույն ծավալով զբաղվել։ Երբ ես ընտրվեցի նախագահ, թվերն այնպիսին էին, որ ինձ համար ակնհայտ էր, որ առաջնահերթությունը պետք է տալ երկրի տնտեսական վիճակին: Բյուջեն 300 մլն դոլար էր: Ի՞նչ պետք էր անել այդ գումարով: Կենտրոնացել էի տնտեսական հարցերի վրա: Փորձել եմ ձևավորել թիմ, որը կզբաղվեր կրթությամբ, մշակույթով և այլն: Մարդիկ անում էին, բայց ես խորությամբ չէի մտնում մի շարք հարցերի մեջ: Ինձ թվում էր, թե մենք շատ բարեփոխումներ ենք կատարել կրթական ոլորտում, բայց այսօր մարդիկ ասում են, որ ունենք կրթական մակարդակի անկում: Կամ բարեփոխումները ճիշտ չէին կամ տեղ չեն հասել: Այս մասին առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Դժվարանում եմ ասել, բայց այդ առումով որոշակի մեղքի զգացում ունեմ: Մենք ուսումնասիրել ենք լավագույն փորձերը, դպրոցի կառավարման մոդելն ենք փոխել, ծնողներին ենք ներգրավել այդ գործընթացում, մի փոքր չեզոքացրել ենք նախարարության ուղղակի ազդեցությունը: Նույնը արել ենք համալսարաններում: Ընդունել ենք Բոլոնիայի պրոցեսի բոլոր սկզբունքները, սկսել ենք դրանք հերթով կիրառել: Հսկայածավալ գումարներ ենք ծախսել դպրոցաշինության և վերանորոգման վրա: Բայց եթե այս ամենի արդյունքում դու չես գրանցում, որ բովանդակային առումով, դպրոցների և մարդկանց կրթական մակարդակը շեշտակի չի աճել, դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չես արել:

Այսօր ես մտածում եմ, որ եթե մեր ժամանակ դպրոցների մակարդակը բարձր լիներ, 2018 թ.-ին այսքան մարդ այսպիսի մարդուն ձայն չէր տա: Ուրեմն, ինչ-որ բան այն չենք արել։ Ոլորտներ կան, որ թվերին նայում ես, տպավորիչ են, բայց բովանդակային առումով զգացվում է, որ բացթողումներ եղել են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ