20 05 2021

Հայաստանն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը․ Սուրեն Սարգսյան

Հայաստանն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը․ Սուրեն Սարգսյան

Պատկերացրեք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լայն աշխարհագրությունը, լարվածությունը, շահերի բախումներն ու թշնամական տրամադրվածությունը: Հիմա պատկերացրեք, թե քանի հարյուր հարց կա քննարկելու այս պետությունների փոխհարաբերություններում: Իսկ հիմա տեսեք Բլինքենի և Լավրովի կողմից քննարկված հարցերի թոփ հնգյակը.

1. Ուկրաինա

2. Սիրիա

3. Հայաստան-Ադրբեջան

4. Աֆղանստան

5. Իրան

Ու սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը՝ այլ ոչ թե կոշտ հակադարձում նման ձևակերպման անթուլատրելիության մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ