Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ժողովրդին խաբել չեմ կարող...
Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս...
Աստված Հայ ժողովրդին պահապան...
Դեռ կհանդիպենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը