18 05 2021

Խոսրով Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք․ նախկին վարչապետերի հայտարարությունը

Խոսրով Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք․ նախկին վարչապետերի հայտարարությունը

Նախկին վարչապետերը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Մայիսի 17-ին Ազատության հրապարակում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք, որին համարժեք արձագանքելու փոխարեն իրավապահները, բացահայտ ագրեսիվ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բերման են ենթարկել նրան։ Իրավապահ համակարգի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման դրսևորումներն ունեն մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք չփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել երկրի կապիտուլյանտ վարչակարգի դեմ։

Դատապարտում և անընդունելի ենք համարում տեղի ունեցածը և մեր զորակցությունը հայտնում ՀՀ նախկին վարչապետին։ Սա, փաստորեն, օրվա իշխանության կողմից պետական ինստիտուտների գիտակցված վարկաբեկման հերթական քայլն է՝ այդ ինստիտուտների համատարած կազմալուծման ֆոնին, ինչը վաղ թե ուշ համարժեք գնահատականի է արժանանալու։ Երևույթը մտահոգիչ է նաև նրանով, որ իրավապահների նման վարքագիծն է՛լ ավելի է նպաստում քաղաքացի-ոստիկանություն արդեն իսկ գոյություն ունեցող անջրպետի խորացմանը և հասարակության մեջ ատելության մթնոլորտի տարածմանը։

ՀՀ նախկին վարչապետեր՝ Վազգեն Մանուկյան Հրանտ Բագրատյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ՝ Անուշավան Դանիելյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ