25 06 2024

Մենք մեզ բարեկամ չեղանք. դարձել ենք մունաթի ազգ. Թաթուլ Մանասերյան



«Տնտեսությունն ու քաղաքականությունը չի կարելի միմյանցից տարանջատել».-ասաց քաղտնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ընթացքում։

Տնտեսագետը զարմանք հայտնեց, որ հարցը դրվում է՝ Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ ձևով, հիշեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ ունեցել ենք լավագույն պահը, երբ եղել է և՛, և՛։

«Ինչի՞ ենք տեղը զիջում տկարամտությանը։ Եվրոպան այնքան ազնիվ է, որ չի ասում՝ կա'մ, կա'մ։ Միակ երկիրն է Հայաստանը Խորհրդային Միության տարածքում, որ  կարողացել է դա անել։ Հրաշատալի տնտեսական դիվանագիտության շնորհիվ։ Ես ուզում եմ բոլորի խաղաքարտերը խառնել։ Ասում են, եկեք քաղաքական խնդիր դնենք՝ իշխանափոխություն անենք։  Եղբայր 34 տարվա ծայրահեղությունից-ծայրահեղություն, կամ պետք է շողոքորթել իշխանությանը, տեղավորվել մի տեղ՝ կամ պետք է ասել, իշխանափոխություն ենք անում։ Ե՞րբ պետք է մենք սովորենք աշխատեցնել կառավարությանը»,-ասաց նա։

Քաղտնտեսագետին հակադարձեցին նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Ստեղծված իրավիճակում հանրության ընդդիմադիր հատվածի հիմնական մտահոգությունը գահավիժող պետականության գործընթացը կասեցնելը կամ բեկելն է։ Իշխանափոխությունը նպատակ չէ, պարոն Մանասերյան»,- նշեց Խոսրով Հարությունյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ