«ԵՄ-ին ինտեգրվելուց մենք շատ հեռու ենք, մենք խոսում ենք ԵՄ-ի հետ խորը, ընդգրկված, համապարփակ համագործակցություն ձևավորելու մասին»- «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Խոսրով Հարությունյանի կարծիքով ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար ապագա է, ոչ թե ընտրությունը։
Նա հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով առաջ քաշված հանրաքվե անցկացնելու գաղափարով փորձում են արհեստական քաղաքական լուծումների գալ։
Նկատելով, որ հասրակության մեջ քչերը կլինեն, որոնք չձգտեն ինտեգրվել Եվրոպային՝ Խոսրով Հարությունյանն ասաց, որ «ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ» հարցադրումը սնակն է և բերում է մեկ այլ հիմնահարց, որ հանրաքվեի ենթադրյալ դրական ելքի դեպքում էլ ԵՄ-ն կպահանջի լուծել Հայաստնաում ՌԴ ռազմաբազայի հարցը։
«Մինչև անդամակցելու գործընթաց սկեսելը, Հանրաքվեի հաջորդ քայլը լինելու է ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու շարժումը, այս հանրաքվեի ամբողջ նպատակը դա է»,-հայտարարեց Խոսրով Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը