30 04 2021

Գալու ենք ժողովրդի և՛ խնդիրները լուծենք, և կենսամակարդակը բարձրացնենք․ Ռոբերտ Քոչարյան



Ընդհանրապես սեփական ժողովրդից նեղանալը երևի ամենաանշնորհակալ գործն է։ Հակառակը  պետք է փորձել հասկանալ, թե ինչու այդպես եղավ և ամեն ինչում, եթե ինչ-որ խնդրի հետ առնչվել ես, առաջին հերթին դու քեզ հարց տուր՝ ի՞նչ սխալ եմ ես թույլ տվել, միգուցե այդ ամենում քո մեղքի չափաբաժինն էլ կա։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե նեղացած լինեի, հիմա ի՞նչ եմ անում, գալի՞ս եմ հետ իշխանության, որ վրեժ լուծեմ ժողովրդից, թե ի՞նչ։ Հակառակը գալու ենք ժողովրդի և՛ խնդիրները լուծենք, և կենսամակարդակը բարձրացնենք և եթե դուք ձեր վրա դա զգացել եք, անել ամեն ինչ, որ նաև նոր սերունդը ևս կյանքի որակի բարելավում իր վրա զգա։ Չեմ կասկածում, որ Հայաստանի հնարավորությունները այդ տեսնակյունից մեծ է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով, Հայաստնին վնասել այդքան էլ հեշտ չէ, եթե մենք ինքներս ամեն ինչ չփչացնենք․ «Այն ինչ կատարվեց արհեստածին, սեփական ձեռքով, սեփական ժողովրդին  վնաս հասցնելու երևույթ էր։ Ինձ զարմացրեց մեկ բան․ մենք կենցաղում բավական ճկուն, «շուստրի» ժողովուրդ ենք, ոնց խաբվեցինք այս ամենին։ Սա ինձ համար հանելուկ է, բայց երբ ուսումնասիրում ես այլ ժողովուրդների պատմությունը, գրեթե բոլոր ժողովուրդների մոտ նման մի պահ եղել է և սրանից մենք պետք է դասեր քաղենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ