Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է․
Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուց հետո կեղծ տոնական օր մտցրեց՝ քաղաքացու օր։ Դա իրականում իր օրն էր, պարզապես համեստորեն անունը դրել էր «քաղաքացու օր»։
Ճակատագրի հեգնանքն ու դառն իրականությունն այն է, որ քաղաքացու անունից ու քաղաքացու համար խոսող Նիկոլը հազարավոր քաղաքացիների զոհվելու և հիվանդանոցներում մեռնելու պատճառ դարձավ։
Այսօր էլ նա որպես բարի կամքի դրսևորում ու լավություն էր փորձում ներկայացնել իր հրաժարականը։ Ու կրկին քաղաքացու անունը շահարկելով։
Իրականում Նիկոլը թքած ունի քաղաքացու վրա, և եթե ձեռքին ճար լիներ, հրաժարական չէր տա, ոչ մի արտահերթի էլ չէր գնա, այլ կմնար իր աթոռին ու կշարունակեր հեղափոխական թալանը։
Ոտքից գլուխ կեղծիքի մեջ թաղվածը կեղծում է նաև ինքն իրեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը