12 04 2021

Թուրքական ապրանքները կարող են Վրաստանում վերափաթեթավորվել ու մտնել Հայաստան․ Մելքումյան



Բոլորս էլ գիտենք, որ թուրքական բավականին ապրանքներ կարող են գալ Վրաստան, այնտեղ վերափաթեթավորվել, տարաների վրա վրացական անուններ գրեն, և քանի որ Հայաստանը Վրաստանի հետ վաղուց ունի ազատ առևտրի հյամաձայնագիր, հանգիստ մտնեն Հայաստան, որտեղ ծագման երկիրը կնշվի Վրաստանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հայտարարությանը, թե Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից:

«Բացի այդ, եթե ապրանքի 50 տոկոսը վրացական է, 50 տոկոսն այլ երկրի, այդ ապրանքը կոչվում է վրացական: Թե ոնց կտարայավորեն, ոնց կբաժանեն, ես չեմ կարող պնդել՝ վերահսկողությունը կա, թե չկա»,-ասաց Մելքումյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ